Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Երևանի պետական բժշկական համալսարան, հանդիպում կունենա բժշկական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից: