Բրիտանացի վարորդը, տեսնելով իր Vauxhall Astra մեքենան քարշակի վրա, ցատկում է դրա վրա և մեքենան հետընթաց վարելով հեռանում, գրում է Daily Mail-ը:

Բարեբախտաբար, հետընթաց տալու ժամանակ շրջակայքում ոչ ոք չի գտնվել, հակառակ դեպքում անպայմանորեն վնասվածքներ կստանային:

Այժմ վարորդին ավելի մեծ տուգանք է սպառնում: Սակայն բանն այն է, որ նրան չեն կարողանում հայտնաբերել: