Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հայկ Գալստյանին երկու օր առաջ տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ:
Թերթը գրում է, որ Հ. Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել` պահանջելով, որ իրեն կրկին հետ վերադարձնեն «Նուբարաշեն» ՔԿՀ:
Թերթը հիշեցնում է, որ դատապարտյալը բազմիցս քննադատական խոսքեր է հնչեցրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հասցեին: Նրան հատկապես վրդովմունք է պատճառել այն, որ նախարարը Ազգային ժողովի լսումների ժամանակ նշել է, որ ոչ մի զիջումների չեն գնալու այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:
Այն ժամանակ նույնպես դատապարտյալը հացադուլ էր հայտարարել:
«Իմ պահանջը Ձեզ տեսնելն է, եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը` ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալ ա Ձեզ»,- ասել էր դատապարտյալ Հայկ Գալստյանը:Գրում է`«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը:


