«Հայկական Ժամանակ» թերթը գրում է

«Դատական դեպարտամենտը առարկություններ է ներկայացրել՝ սկսված լայնածավալ ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների վերաբերյալ:

Բացահայտված կոռուպցիոն սկանդալը, որից հետո անազատության մեջ էր հայտնվել դեպարտամենտի ղեկավարը, նոր դրսևորումներ է ստանում:

Դատարան ուղարկված բուն գործից երկու առանձին վարույթ է անջատվել, որոնցից մեկը կապված է շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված չարաշահումների հետ:

Քննչական կոմիտեից լրատվամիջոցին հայտնել են, որ Դեպարտամենտի գործով Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում, որն իրականացնելու են Ֆինանսների նախարարության աշխատակազմի վերահսկողության տեսչության մասնագետները:

Ընդհանուր ստուգման արդյունքում պարզվել է, որ դեպարտամենտի պատվերով իրականացված շինարարական աշխատանքների փաստաթղթային ստուգմամբ և հսկիչ չափագրման արդյունքներով արձանագրվել են մոտ 6,5մլն դրամի խախտումներ:

Այս կապակցությամբ Դեպարտամենտը ներկայացրել է իր առարկությունները և քննության շրջանակներում նշանակվել է նոր մասնագիտական ստուգում»:

Մանրամասները կարդացեք այսօրվա համարում: