Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայում անցկացվում է քվեարկություն, որի արդյուքներով պարզ կդառնա կանկախանա արդյո՞ք Շոտլանդիան թե՞ ոչ: Հանրաքվեի մասնակիցները պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեն ընդհամենը  մեկ հարցի. «Պետք է արդյո՞ք Շոտլանդիան դառնա անկախ երկիր թե ոչ»:

Հանրաքվեին մասնակցողների թիվը չափազանց մեծ է. ավելին քան 4 մլն մարդ գրանցվել է մասնակցելու համար: Դա 16-ից բարձր շոտլանդացիների գրեթե 97%-ն է կազմում: 

Այժմ Շոտլանդիայում բաց է 2608 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն առավոտյան 07:00-ից մինրև 22:00: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները հայտնի կլինեն արդեն ուրբաթ առավոտյան: Ինչպես գրել է «Daily Telegraph»-ը. «Ինչպիսին էլ, որ լինեն քվեարկության արդյունքները Մեծ Բրիտանիան երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր»: 

Հիշեցնենք նաև, որ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը զգուշացրել էր Շոտլանդիայի անկախության ջատագովներին, որ նրանց հաղթանակը Շոտլանդիային կբերի ոչ թե անկախ ապրելու փորձ, այլ ապահարզան: