Սիրիայի հյուսիսում 24 ժամվա ընթացքում 16 բնակարան է գրավվել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից, հայտնում է Ինտերֆաքսը:
Գրավված տարածքները՝ քրդաբնակ գյուղեր են Հալեպի տարածքում: Գրավումը տեղի է ունեցել մեհ գրոհի հետևանքով: Ականատեսները նշում են նաև, որ գրոհի ժամանակ նաև տանկեր են կիրառվել:
Քրդական աշխատավորական կուսակցությունից սիրիաբնակ քրդերը օգնություն են խնդրել:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի օդային ուժերը 3 հարված են հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: