Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունների հետևանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
3 պայթյունները գրանցվել են քաղաքի մի քանի շրջաններում: Հաղորդվում է նաև Բաղդադի որոշ շրջանների նռնականետերով գնդակոծության մասին: Դրանց հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների ու գնդակոծությունների պատասխանատվությունը, սակայն դրանց հեղինակության ամենամեծ կասկածյալը «Իսլամական պետությունն» է: