Ֆիլադելֆիայի ոստիկանությունը որոնում է տղամարդու, որը թալանել է մթերային խանութը բանանի օգնությամբ՝ հաղորդվում է YouTube-ում Ֆիլադելֆիայի ոստիկանության բաժնի պաշտոնական ալիքում:

Սևամորթ ամերիկացին հերթի մեջ կանգնած վաճառասեղանին նկատել էր մի կապ բանան ու դրանցից մեկը դնելով գրպանը՝ վաճառողից պահանջել փող ու ծխախոտներ, իսկ խանութի աշխատակիցը՝ մտածելով, թե նա զինված է ատրճանակով, կատարել է տղամարդու պահանջը: