Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ապահովագրել է իր ձեռքերը երեք միլիոն եվրոյով: Նոյերը փոխահատուցումը կստանա այն ժամանակ, երբ ստանա այնպիսի վնասվածք, որից հետո չի կարողանա շարունակել կարիերան:
Նշենք, որ Նոյերը առաջին ֆուտբոլիստը չի, որ ապահովագրել է իր մարմնի մասերից մեկը: Ամենաբարձր ապահովագրումը ֆուտբոլիստների մեջ պատկանում է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Մեսսիին, ով ապահովագրել է ոտքերը 550 միլիոն եվրոյով: