Ս. թ. սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հրավերով Հայաստան էր այցելել «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի պատվիրակությունը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ: Այցելության նպատակն էր քննարկել ֆորումի հետ Հայաստանի համագործակցության խորացման խնդիրը:
Սեպտեմբերի 17-ին պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում հանդիպեցին ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը: «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների» միջազգային ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությունն սկսվել է 2014 թ. գարնանը: Ֆորումն զգալի աջակցություն է ցուցաբերել Երևանում ս. թ. հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ՊՆ ԱՌՀի-ի կազմակերպած` խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի անցկացմանը:
Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամները ԱՌՀԻ-ի պետ Հ. Քոթանջյանի և ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանի ուղեկցությամբ այցելեցին «Զառ» զինավարժարան, որտեղ հանդիպեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հետ, ներկա գտնվեցին խաղաղապահ բրիգադի վարժանքին:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանի, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումներին մասնակցում էին նաև ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանն ու ՔԳՀԱ-ի գործադիր տնօրեն Բ. Պողոսյանը: Դ. Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվեց ֆորումի հետ Հայաստանի և, մասնավորապես, ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության սերտացման հնարավոր ուղիների հարցը: Դ. Տոնոյանը և Աննիկա Հիլդինգ-Նորբերգը շեշտեցին համագործակցությունը խորացնելու երկկողմ պատրաստակամությունը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					