49 թուրք գերությունից ազատ է արձակվել «Իսլամական պատություն» ծայրահեղական խմբավորման կողմից: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Թուրքերի գերությունից ազատվելը հաստատել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Գերությունից ազատվածները բերվել են Թուրքիայի հարավային Շանլըուրֆա քաղաք, մանրամասնել է Դավութօղլուն: Բարեհաջող հանգուցալուծումը հնարավոր է դարձել թուրքական հետախուզության աշխատանքի շնորհիվ հայնտել է վարչապետը:
Հունիսին իսլամիստները գրավել էին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանը, և առաքելության 49-ն անդամներն ու նրանց ընտանիքները, այդ թվում՝ երեք երեխա, գերության մեջ էին հայտնվել: Պատանդների թվում է եղել նաև Թուրքիայի գլխավոր հյուպատոսը: