Քիչ առաջ Ազատության հրապարակում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չնայած նրան, որ վրան տեղադրել Ազատության հրապարակում արգելված չի, բայց այնուամենայնիվ նրանք այս պահին չեն գնա այդ քայլին:
«Մենք կարող ենք այս պահին գնալ ու տեղադրել իմանալով հանդերձ, որ օրենքը մեր կողմն է, պարզապես մենք չենք ուզում լարվածություն լինի և կսպասենք մինչև ժամը 17:00-17:30 ու այնուհետև կգնանք այդ քայլին և վրանը կտեղադրենք»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս հայտնեց, որ սա քաղաքական որոշում է և արգելողները հստակ գիտեն, թե ում համար է այս վրանը, հետևաբար անօրինական ձևով արգելում են իրենց:
«17:30 գալու ենք և տեղադրելու ենք վրանները: Այս քաղաքական որոշմանը, մենք քաղաքական լուծում կտանք»,-հավելեց Ռուբեն Հակոբյանը և խնդրեց, որ այս պահին այս հարցով Րաֆֆի Հովհաննիսյանին չանհանգստացնել, քանի որ վերջինս հրաժարվում է վրան տեղադրելուց: