Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Ալտիմա» մակնիշի 22 US 550 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Գ.) բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: Վարորդը և ուղևոր Ֆ. Բ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


