«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության և իշխող Հանրապետական կուսակցության միջև սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին` մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը և իրեն զեկուցի` որքանո՞վ են դրանք ձեռնտու ՀՀԿ-ին:

Ասել է թե` Սերժ Սարգսյանն ուզում է չնեղացնել ՀՅԴ-ին, բայց միաժամանակ այդ ցանկությունը չհակադրել ՍԴ փոփոխությունների ընդհանուր գաղափարախոսությանը: Այսպիսով, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դաշնակցությանը իշխանական պորտֆելներ տրամադրելու շուրջ առարկայական քննարկումները Սերժ Սարգսյանը կսկսի Ամերիկայից վերադառնալուց հետո»:

Մանրամասները՝ թերթի համարում: