ԱՄՆ-ն և իր համախոհները օդային հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ հարվածների ժամանակ օգտագործվել են «Tomahawk» հրթիռներ, կործանիչներ և ռմբակոծիչներ:
Նա նաև հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործողությունը այժմ շարունակվում է տվյալները որոշակիրոն սահմանափակ են: Ռեյտեր գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ համախոհների դերում հանդես են եկել Քաթարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Էմիրատները:
Համաձայն հաղորդագրության հարվածները հասցվել են Ռակկա քաղաքի մոտակայքում: Սիրիայի կառավարությունը հաստատել է այն փաստը, որ ԱՄՆ-ն նախքան հարվածներ հասնցնելը նախազգուշացրել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչին:
Հիշեցնենք նաև, որ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ներկայացրել է այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր սեփական ծրագիրը, որը և իրենից ներկայացնում է օդային հարձակումների համախումբ: Նախագահի ծրագրով իսլամիստներին հնարավոր կլինի ոչնչացնել Մերձավոր Արևելքում նրանց դիքերին օդային հարվածներ հասցնելու միջոցով: