Իտալիայում բացվել է 40մ խորությամբ լողավազան, հայտնում է Դեյլի Միրրորը: Այն տեղակայված է Թերմե Միլեպայնի հյուրանոցի տարածքում՝ Մոնտեգրոտո-Թերմե հանգստյան գոտուց ոչ հեռու: Լողավազանը լցնելու համար անհրաժեշտ է եղել 4 հազար կուբամետր ջուր: Դրանում պահպանվում է 32-34 աստիճան ջերմություն:
Նախագծող ճարտարապետը Էմանուել Բոարետտոն է: Լողավազանի 40 մետրանոց խառնարանը տեղակայված է ավազանի կենտրոնական հատվածում:
Հատկանշական է, որ լողավազանի կենտրոնով անցնում է թափանցիկ թունել, որտեղ գտնվելով կարելի է տեսնել լողորդներին: Իսկ շինության տանիքին կառուցված է հանգստի գոտի, որտեղ լողալուց հետո կարելի է հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել: