Այսօր` սեպտեմբերի 23-ին ադրբեջանական բանակը կրել է 2 կորուստ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հղում անելով ՊՆ-ի մամլո ծառայությանը:
Առաջին դեպքում Զինված Ուժերի զինծառայող, 1995-ին ծնված Շաբիև Քերամեթ Շամքիր օղլուն ժամը 14:30-ի սահմաններում, զոհվել է առաջնագծում հրադադարի խախտման հետևանքով, ով զորակոչվել էր Աղստաֆայի շրջանից։
Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ զինծառայողը խախտել է անվտանգության կանոնները և «սպանվել դիպուկահարի կրակից»։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Երկրորդ դեպքում Զինված Ուժերի զինծառայող, 1996-ին ծնված Սադիգով Փարվիզ Վիդադի օղլուն կեսօրին մոտ տեղափոխվել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդության՝ հեմոռագիկ վասկուլիտի ախտորոշմամբ, որը ունեցել է կայծակնային զարգացոմ:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, բժիշկները չեն կարողացել փրկել զինծառայողի կյանքը։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ռազմական դատախազությունը հետաքննություն է վարում։