«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս նեղ շրջապատում անկեղծացել է, որ սկսել է մտածել, թե խոշոր սխալ է գործել վարչապետի պաշտոնը ստանձնելու նախագահի առաջարկն ընդունելով։

«Սա Հայաստանի ամենախոցելի պաշտոնն է»,- ասել է նա՝ երանությամբ հիշելով ԱԺ նախագահ եղած ժամանակները, որը վարչապետի համեմատ գրեթե անխոցելի կարգավիճակ է։ Ըստ մեր աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե վարչապետի պաշտոնում որևէ մեկը իրեն կարող է լավ զգալ, երբ կարողանում է տեսանելի տնտեսական աճ ապահովել, իսկ հակառակ դեպքում մեծ է քավության նոխազ դառնալու հնարավորությունը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: