Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:
Հենրիխ Մխիթարյանը հեռախոսազրույցի ընթացքում ասել է. «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»: