Նոր iPhone 6 սմարթֆոնը ձեռք բերած տերերը զարմացած են հեռախոսի ձևափոխվելու ունակությամբ: Սա Apple ընկերության ևս մի առավելությո՞ւն է, գրում է Daily Mail-ը: 

Գրպանում երկար մնալուց այն սկսվում է դեֆորմացվել և ճկվել:

iPhone 6-ի տերերը իրենց բջջայինի լուսանկարները  Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Նրանցից ոմանք անգամ շնորհակալություն են հայտնել Apple ընկերության գործադիր տնօրենին ճկուն էկրանով հեռախոս արտադրելու համար:

Բջջայինի քաշը թեթևացնելու համար այն պատրաստվել է գերբարակ ապակե էկրանից և ալյումինիումից, որը հեշտորեն կարելի է ձևափոխել՝ առանց ջանք ներդնելու: Դա է պատճառը, որ բջջայինը գրպանում դրած անձը կարող է նստելուց հետո փոփոխություններ նկատել բջջայինի արտաքին տեսքում: