Քաղաքապետարանի կողմից 20 հազ. դրամի չափով տուգանված քաղաքացին որոշել է դիմել դատարան, քանի որ տուգանք նշանակելու համար չկան օրինական հիմքեր: Քաղաքապետարանի կողմից կազմված արձնագրության մեջ նշվում է, որ «մթերային խանութի» տարածքը եղել է կեղտոտված, որի հիման վրա էլ նշանակվել է տուգանք: Սակայն իրականում պարզվում է, որ նշված «մթերային խանութը» ոչ այլ ինչ է, քան IT ոլորտին վերաբերվող ընկերություն և ոչ մի կապ չունի մթերային խանութի հետ: 

Քաղաքացին պնդում է, որ քաղաքապետարանի և ոչ մի աշխատակից ընկերության տարածքում չի նկատվել: Ինչպես նաև նա ընդգծում է, որ սա ինչ-որ պատվեր է՝ շրջել տարածքներով և նշանակել անհիմն տւգանքներ: 

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում: