Ալժիրցի զինյալները հրապարակել են տղամարդու գլխատման հերթական տեսանյութը: Հերթական զոհը ենթադրաբար առևանգվել է անցյալ շաբաթ և հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի: Տեսանյութը վերնագրված է «Արյունոտ հաղորդագրություն Ֆրանսիայի կառավարությանը» (Message of blood for the French government): 

Ինչպես հայտնում է BBC-ն՝ ենթադրվում է, որ տղամարդը 55-ամյա Էրվե Գուրդելը (Herve Gourdel) և առևանգվել է սեպտեմբերի 21-ին: Տղամարդը տուրիստական վիզայով մուտք է գործել տվյալ երկիր առևանգումից մեկ օր առաջ: Առևանգման պատասխանատվությունը ստանձնել են «Խալիֆաթի զինվորներ» խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետություն» խմբավորման հետ: 

Իսկ արդեն սեպտեմբերի 23-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ առևանգված ֆրանսիացին դիմում է նախագահ Օլանդին՝ խնդրելով նրան դադարեցնել ռազմական գործողությունները Իրաքում: Սրա համար իսլամիստները Ֆրանսիայի նախագահին 24 ժամ ժամանակ են հատկացրել, սակայն նախագահը հրաժարվել է կատարել նրանց պահանջը: 

Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը Youtube-ում տարածել էր մի տեսանյութ, համաձայն որի գլխատել էր այս անգամ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դեվիդ Հեյնսը: