«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 18-ին 33-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը կատարող անձը` «Ժագա» մականունով հեղինակությունը, փախուստի մեջ է: Ոստիկանության դանդաղկոտության պատճառով նա հասցրել է դուրս գալ Հայաստանից:
Ըստ արեշցիների` այս հանցագործությունը վաղուց էր հասունանում, և եթե ոստիկանությունը պատշաճ օպերատիվ աշխատանք տաներ, հնարավոր կլիներ այն կանխարգելել:
Լավատեղյակները պնդում են, որ Ժագայի թիրախում միայն Արսենը չի եղել, նրա 2 ընկերները` ևս: Արսենին սպանելով` նա տեղում հայտարարել էր, որ մյուսներին էլ է նույնը սպասվում: Ասում են` պատճառն այն է, որ այս 3-ը փորձել են «չանչել իրենց պապային»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: