«ՉԻ»-ն անդրադարձել էր Կոտայքի ներկայիս մարզպետ, հանրությանը հայտնի Արամ Հարությունյանի պաշտոնական գործունեության մութ կողմերին: 

Ինչպես տեղեկացրել էինք, Կոտայքի գործող մարզպետն իր արձակուրդն անցկացրել է Մեծ Բրիտանիայում:

Վերջինս, ըստ մարզպետարանի մեր աղբյուրի, ունեցել է անհանգիստ, որոնողական արձակուրդ: Այդ օրերին նա Մեծ Բրիտանիայում ակտիվորեն զբաղվել է անշարժ գույք ձեռք բերելով, ինչը նրան հաջողվել է: Բավական մեծ գումարով նա ձեռք է բերել բնակարան, որը վերջինս գրանցել է հարազատներից մեկի անունով:

Բնակարանի ձեռքբերման գործը գլուխ բերելուց հետո Ա. Հարությունյանը երկու դուստրերին թողել է այնտեղ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան՝ մարզպետական գործը շարունակելու»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: