«Ժամանակ» թերթը գրում է.
«Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, թե ինքն ընդունում է, որ չի կարողացել լուծել Երևանի կիսակառույցները ավարտին հասցնելու կամ քանդելու հարցը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Երևանի կենտրոնական հատվածներում սկսած նոր շինությունները ավարտին հասցնելուն: Նրանց մեջ կան նաև հին ու հանրությանը հայտնի շինությունններ, որոնք մասնավորեցվել են, հետո քանդվել, որպեսզի տեղոմ նորերը կառուցվեն, բայց այդպես էլ մնացել են կիսաքանդ վիճակում:
- Հնարավո՞ր է, որ այդպես էլ այդ կառույցների սեփականատերերը ծրագրեր չներկայացնեն, շինությունները ավարտին չհասցնեն և պետությունը դրանք հետ վերցնի կամ այլ սեփականատիրոջ հանձնի։
- Ես մինչև վերջ կողմնակից եմ բանակցային արդյունավետ ճանապարհին, բայց եթե այդ ճանապարհները արդյունք չտվեցին, մեզ այլ ճանապարհ չի մնա, քան այն, որ պետությունն ինքը նման դեպքերում ստիպված կլինի հարկադրանքի էլեմենտներ կիրառել։
- Հովիկ Աբրահամյանն ընդունե՞լ է Ձեր այդ դիտարկումները:
- Վարչապետին ես ներկայացրել եմ խնդիրը, և հարցադրումը ինքն էլ է ընդունել, և մենք այդ ուղղությամբ իրապես աշխատանք անում ենք:
Հայտնի է, որ խոշոր կիսակառույցներից մեկը` օղակաձև զբոսայգու` Խանջյան փողոցին հարող հատվածում կառուցվող հսկա համալիրը, պատկանում է վարչապետի խնամուն` Գ. Ծառուկյանին:
Ես այդ հարցերը երբեք չեմ անձնավորում, ինձ համար կան կառուցապատողներ: Նույն Ծառուկյանենք դեռևս այս տարի քաղաքապետարան ներկայացրել են իրենց նախագիծը:
Ընդ որում` նրանք կենտրոնում երկու կիսակառույց ունեն: Մեկը Աբովյան փողոցոմ, մյուսը` օղակաձև զբոսայգում:
Համենայն դեպս, Աբովյան փողոցի կիսակառույցի համար նրանք նախագիծ են ներկայացրել քաղաքապետարան, քաղաքաշինական խորհրդում լուրջ քննարկումներ են եղել, որոշակի դիտողություններ կան, որոնք հիմա լրամշակվում են, բայց ժամանակային առումով` հետո կասեմ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: