Ոստիկանության Կումայրիի բաժին ներկայացած կինը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տանը, վիճաբանության ժամանակ, ոմն Հայկ և Տիգրան ձեռքերով և ոտքերով հարվածել են իր սկեսրոջը` 1937 թ. ծնված Արևհատ Մ.-ին` ոտքերի ու դեմքի մասում պատճառելով վնասվածքներ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Արևհատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Հայկը 1990 թ. ծնված Հայկ Զ.-ն է, իսկ Տիգրանը` 1972 թ. ծնված Տիգրան Հ.-ն է:
Կատարվում է քննություն: