Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անկախության հրապարկում` Գեղարվեստի ակադեմիայի շենքի դիմաց, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել` 11.20-ին:

Այրվել են Ա.Բ.-ին պատկանող «ՎԱԶ-2170» մակնիշի 88 DQ 003 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածի պլաստմասե դետալները: