Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ունը իշխանության է եկել հոր մահվանից հետո, 2011թ.-ի դեկտեմբերին: «The telegraph»-ը որոշեց անդրադառնալ նրա կառավարման տարիներին և առանձնացնել մի քանի «յուրահատուկ» լուսանկարներ: 

Առանձնացված լուսանկարներում Հյուսիսային Կորեայի առաջնորդը այցելում է տարբեր գործարաններ, դրանով իսկ ուղղակի «լուսավորելով» իր ժողովրդի ամենօրյա կյանքը: Իր այցելությունների ժամանակ Կիմը նույնիսկ խորհուրդներ է տալիս ղեկավարությանը գործարանի կառավարումը և գործունեությունը բարելավելու համար: 

Լուսանկարներից մեկում երեխաները փորձում են հաղթահարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի ներկայությունից հեղեղվող «երջանկության արցունքները»: