Սիրված դերասան և Կալիֆորնիայի նախկին քաղաքապետ Առնոլդ Շվարցենեգերը պարգևատրվել է մեդալով՝ Մադրիդի իմիջի զարգացման համար: Առնոլդը դարձել է դեսպանի՝ «Մադրիդ-նշանակման վայր» անվանվամբ մեդալի առաջին կրողը:
Ինչպես հաղորդում է argumenti.ru-ն՝ այս մեդալը կօգնի քաղաքի իշխանություններին առանձնացնել իրավաբնական և մասնավոր անձանց, որոնք աջակցում են քաղաքին և բիզնես ու մշակութային առումներով զարգացնում են դրա իմիջը:
Հանրահայտ դերասանը մեդալի հանձնման արարողության ժամանակ ասել է, որ ինքը շատ շքանշաններ և պարգևներ ունի, բայց սա կլինի վերջինը: Նա նաև հիշեցրել է մադրիդցիներին, որ իր կարիերայի համար բեկումնային դեր ունեցած «Կոնան» ֆիլմի նկարահանումները անցկացվել են հենց Մադրիդի շրջակայքում: