Տաջիկստանի հայտնի ընդդիմադիր գործիչ, լրագրող Սայիդյունուս Իստրավշանին նամակով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ, որի միջոցով խնդրում է անցկացնել իր կնոջ՝ Նուլիֆար Ռահիմջանովայի մահվան պատճառների միջազգային քննություն: Նշենք նաև, որ կինը մահացել է ուզբեկական բանտում:

Նա խնդրում է իր կնոջը որպես ահաբեկիչ ձերբակալած և ազատազրկման դատապարտած Ուզբեկստանի կառավարությանը ենթարկել պատասխանատվության: Իստրավշանին կարծում է, որ իր կինը զոհ է դարձել քաղաքականացված գործողություններին, որոնք ուղղված են եղել իր դեմ: 

Բաց նամակում մասնավորապես ասվում է. «Ես հասկանում եմ, որ իմ կնոջն արդեն չեմ վերադարձնի, սակայն եթե նրա մահվան մեջ մեղավորները կրեն դաժան պատիժ, ապա հնարավոր կլինի զրպարտությունից, խարդախությունից, կեղծիքից և անբարեխիղճ պատիժներից ու մահերից փրկել բազմաթիվ կանանց և տղամարդկանց: Ես իմ կնոջ մահվան մեջ ամենամեծ մեղավորին համարում եմ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովին»: