«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մարտունակությունն ընկել է Սիրիայի կոալիցիայի կողմից կատարված ռմբակոծության հետևանքով: Բայց խմբավորմանը ոչնչացնելու նպատակով միայն օդային ճանապարհով կատարված ռմբակոծությունը բավական չէ, հայտնում է BBC-ն:

Գեներալ Մարտին Դեմպսի խոսքերով Իրաքում ինչպես նաև Սիրիայում անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական որոշում կայացնել, այլև ռազմական գործողություն մշակել: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ 15 հազար զինվորներ:

Մարտական գործողություններին մասնակցում են նաև ֆրանսիական և անգլիական օդային ուժերը: Իրենց ինքնաթիռները կուղղեն այդ գործին նաև Բելգիան և Դանիան: