Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Մավրոեիդիս Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: