Կատալոնիայի նախագահ Արթուր Մասը դեկրետ է ստորագրել՝ Իսպանիայի այս տարածաշրջանում նոյեմբերի 9-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Շատերն ասում են, որ Եվրոպայում ինքնորոշման շքերթ է ՝ շոնտլանդական իրադարձությունների լույսի նեքո, գրել է իր ֆեյսբուքյան էջում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և հավելել՝

Սակայն Կատալոնիայում արմատապես տարբեր է վիճակը:
Իսպանիայի իշխանությունները՝ վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ, հանրաքվեի անցկացումն անօրինական են համարում ու կանխավ ասում են, թե չեն ընդունելու դրա արդյունքները:

Այնպես որ՝ Կատալոնիան, ըստ ամենայնի, դառնալու է ոչ թե ինքնորոշման դասական օրինակ, այլ՝ նոր լարվածության օջախ Եվրոպայում: