ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է, որ իրենք թերագնահատել են «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների կողմից եկող վտանգի աստիճանը: «60 րոպե» ամերիկյան հեռուստահաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ նախագահ Օբաման ընդգծել է, որ Սիրիան դարձել իսլամիստների գործողությունների էպիկենտրոն, որոնք օգտվել են այնտեղ տիրող քաոսային իրավիճակից: 

Օբաման ասել է նաև, որ խնդրի լուծումը իհարկե ունի ռազմական միջամտության կարիք, բայց նաև անհրաժեշտ են քաղաքական կարգավորումներ: Նա մասնավորապես ասել է.

«Իրաքում գործում էր «Ալ-Քաիդա» խմբավորումը, բայց մեր ծովայինները ջախջախեցին նրանց սունիտների օգնությամբ: Նրանք նահանջեցին: Իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ Սիրիայում ընթանում էին քաղաքացիական պատերազմներ և հազարավոր կիլոմետրերի վրա ուղղակի չկար ոչ մի իշխանություն, նրանք վերականգնել են իրենց ուժերը և կարողացել են ներգրավել օտարազգի կամավորների, որոնք ժամանում են Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և իսլամական պետություններից ու հավատում են ջիհադին»: 

««Ալ-Քաիդայի» ժառանգորդները բավականին ճկուն դուրս եկան սոց ցանցերից օգտվելու գործում: Ահա թե ինչու է մեզ համար կարևոր ընդունել այն փաստը, որ խնդրի լուծումը մասամբ անհրաժեշտ է տալ ռազմական ճանապարհով: Մենք պարտավոր ենք ստիպել նրանց նահանջել, վերադարձնել գրավված տարածքները, ոչնչացնել նրանց կենտրոնները, զենքերը և ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև դադարեցնել օտարերկրյա կամավորների մուտքը իսլամ», - ասում է Բարաք Օբաման: