«Դեռ մեկ տարի առաջ այս նույն ամբիոնից հրապարակել եմ փաստեր, որոնք վստահորեն ապացուցում են, որ Սուրիկ Խաչատրյանն իր տան բակում անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին: Կոստանյանը կոծկել է դատախազության և վերին ատյանների կողմից: Ինչ է ուզում գործող իշխանությունն ասել՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելով»,- նիստից առաջ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց: ԱԺ նախագահը նշեց, որ հարցն օրակարգի հետ կապ չունի. «Եթե հարցը հնչեցնում եք, որ ժողովուրդը լսի, արդեն իսկ հնչեցրեցիք», պատասխանը սպառիչ էր, ինչ խոսք:
ԱԺ-ում ընդիմադիր պատգամավորներից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի որերորդ անգամ անջատեցին: Բանն այն է, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը մտքերի փոխանակաման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե արդյոք հայ-թուրքական արձանագրությունները դուրս են մղվելու ԱԺ-ի մեծ օրակարգից, և որն է լինելու դրանց ճակատագիրը:
Պատգամավորը հայտարարեց, թե ՄԱԿ-ում Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: «ՀՀ ԱԺ-ն գրողի ծոցը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները...»: Չհասցրեց խոսքն ավարտել, երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան քաղաքական կոռեկտության հրավիրեց, ապա անջատեց լսափողը:
Մանրամասները՝ տեսանյութում: