ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Դավիթ Հակոբյանը քաղաքական գործչի իր տեսակով և հայացքներով ուրույն ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում:
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Հակոբյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին: