Գյումրիում բազմաթիվ անօթևան ընտանիքներ զրկված են երբևէ բնակարան ստանալու իրավունքից: Նրանց թվում կան տասնյակ ընտանիքներ, ովքեր թեև հաշվառված են պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, սակայն չեն կարողացել ՀՀ կառավարության աղետի գոտում բնակբաշխման կարգը սահմանող որոշմամբ սահմանված ժամկետում ամբողջովին համալրել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հանձնել բնակբաշխման հանձնաժողովին: Ներկայացվող տեսանյութը կացարանային ծայրահեղ վատ վիճակում բնակվող Աղեկյանների բազմանդամ ընտանիքի մասին է, ովքեր նույնպես վերը նշված պատճառով զրկվել են բնակարան ստանալու իրենց իրավունքից:
Մանրամասը «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: