Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության
շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ապագա
ծրագրերի, խորհրդարանական ձևաչափով հարաբերությունների զարգացման հարցերը:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայի օրենսդիրների պարբերական
այցերն Արցախ, որով հնարավորություն է ստեղծվում ԼՂՀ վերաբերյալ օբյեկտիվ
տեղեկատվության ներկայացումն միջազգային խորհրդարանական հարթակներում:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է,
որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ
յուրատեսակ ներկայացուցիչներն Եվրոպայում:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և
օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: