Ժամկետային ծառայության զինծառայողների զորակոչը եղել է ու մնում է զինված ուժերի շարքերի համալրման բաղկացուցիչ մասերից մեկը, հայտարերել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վասիլի Տոնկոշկուրովը:
«Չնայած նրան, որ պայմանագրային ծառայության զինծառայողների քանակը ավելացել է և կրկնակի անգամ գերազանցում է ժամկետայիններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել ժամկետային ծառայությունից»,- նշել է նա:
Գեներալ-լեյտենանտ Տոնկոշկուրովը պարզաբանեց, որ պայմանագրային ծառայության զինծառայողների թվի աճը մասնավորապես կապված է հատուկ ռազմական տեխնիկա շահագործող պաշտոնատար անձանց անհրաժեշտության աճի հետ:
«Զորակոչը եղել է ու մնում է զորքերի համալրման համակցված եղանակի բաղկացուցիչ մասերից մեկը»,- ընդգծեց ԳՇ պետի տեղակալը: