«Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: Այս բանաձևը պետք է ընդունված լինի բոլորի կողմից»,- այս մասին հայտարարեց ԱԺ նիստում Կորյուն Նահապետյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց նաև, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում զինված ուժերի ներգրավումը բացառիկ և ծայրահեղ միջոց է: Իրավական հիմքերը ամրարված են արտակարգ իրադրության իրավական ռեժիմի մասին օրենքում, որտեղ հստակ սահմանված է, որ «Միայն այն դեպքերում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության միջոցները բավարար չեն օրենքով նախատեսված որոշակի խնդիրերը լուծելու համար, ապա միայն այդ դեպքում զինված ուժերը կարող են ներգրավվել»:

Այս հարցին է անդրադարձել նաև Գագիկ Ջհանգիրյանը: Մանրամասները՝ տեսանյութում: