Այսօր` ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել:
Դեպքի էին ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները:
Ոստիկաններն այս պահին հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների մի քանի հետքեր: Հանցագործությունը կատարած անձինք արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի:
Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են 5-ից ավելի կրակոցի հետքեր:
Ֆոտոներն ու տեսանյութը shamshyan.com-ի