«Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական շտաբի պետը կլինի Աժ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը»,-այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից: Թերթը հիշեցնում է, որ ՕԵԿ ընտրացուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդ հորիզոնականում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որն ընտրություններից հետո կդառնա Երևանի փոխքաղաքապետ, եթե ՕԵԿ-ը հավաքի անհրաժեշտ 5 տոկոս քվե: