Այսօր ԱԺ-ում քննարկվում էր հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, որը հասարակության շրջանում առաջացրել է բողոքի մեծ ալիք: Մարդիկ սկզբում դիմում էին ՀՀ կառավարությանը, սակայն վարչապետից պատասխան չստանալով որոշեցին սլաքն ուղղել դեպի ԱԺ:
Այսպիսով, թեժ քննարկումների ժամանակ, երբ ԱԺ-ում խոսքը հասավ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանին, նա առաջարկեց Գալուստ Սահակյանին գոնե այս մի հարցը կարգավորել «ժողովրդի սրտով»:
«Ասեք տենամ ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տենում եմ, սաղիս մտքին կա, սաղս ուզում ենք էդ գործն անենք, բայց չենք ուզում, քննարկենք, բերեք, կակռազ, սաղս նստած ենք տղամարդավարի մի հատ քվեարկենք»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: