«2014 թվականի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 883 ապօրինի շրջանառության դեպք, այս տարի ունենք 94 դեպքի նվազում: Առգրավված թմրանյութերի քանակն ավելացել է, ավելացել է նաև մաքսանենգ ճանապարհով ներկրումը: Նախորդ տարվա 8 դեպքի դիմաց այս տարի ունենք ապօրինի շրջանառության 21 դեպք:
Այս տարի 362 ապօրինի շրջանառությամբ զբաղվով պատասխանատվության է ենթարկվել՝ նախորդ տարվա 243 հոգու դիմաց: Այսօր Հայաստանում գրանցված է 5271 թմրամոլ, նախորդ տարի 5022 թմրամոլ էր գրանցված»,- այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Գնդապետը նշել է նաև, դաստիարակչական քայլեր են ձեռնարկում և մատաղ սերնդին դասեր տրվում թմրամիջոցների հետևանքների մասին. «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ անցկացնում ենք դաստիարակչական քայլեր: Դպրոցներում տարվում են դասեր: Երեխաներին նաև ցույց ենք տալիս, թե այսպես կոչված բենզինիստների վախճանն ինչով է ավարտվում»:


