ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լա Քրեսենթա-Մոնթրոզե շրջանում թմրանյութ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են հայ ամուսիններ: Ոստիկանները մգեցված ապակիների պատճառով կանգնեցրել են 34-ամյա Սևակ Պետրոսյանի ավտոմեքենան: Մեսրոպյանը ոստիկաններին պատմել է, որ ինքը հանցավոր խմբավորման անդամ է եղել, գողության համար ձերբակալվել է և վերջերս է պայամանական վաղաժամ ազատ արձակվել:
Ավտոմեքենայի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են «մետամֆիտամինի» տեսակի թմրադեղ և մի լուսանկար, որտեղ Մեսրոպյանն է` հրացանը ձեռքին:Գրում է «Ժողովուրդը»:
Ոստիկանները խուզարկել են նաև նրա տունը և հայտնաբերել դեղատոմսեր, որոնցով Սոֆի Մաչանջյանի անվամբ «վիկոդին» տեսակի ուժեղ ցավազրկող է դուրս գրվել:Գրում է Ժողովուրդը:
Իրավապահները դեղատոմսի վրա նշված բժշկից ճշտել են, թե արդյոք վերջինս նման դեղամիջոց այդ անձի անունով դուրս գրել է, թե` ոչ: Բժիշկը նշել է, որ Մաչաջյանի համար նման դեղատոմսեր ինքը դուրս չի գրել:Ամուսինները ձերբակալվել են:


