«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի համաձայն, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կստանա այդ կառույցում ընդհանուր մաքսային հավաքագրումների 1.13 տոկոսը:
ԵՏՄ անդամ երկրների սահմաններին ոչ ՄՄ անդամ երկրներից ներմուծված ապրանքներից հավաքագրված մաքսատուրքերը հավաքվում են մեկ «կաթսայի» մեջ, ապա բաշխվում կազմակերպության անդամ երկրների միջև՝ ըստ որոշակի համամասնությունների:
2015թ.-ի հունվարի մեկից կհաստատվի հավաքագրված մաքսատուրքերի բաշխման հետևյալ համամասնությունը. ՌԴ՝ 86.97 տոկոս, Ղազախստան՝ 7.25 տոկոս, Բելառուս՝ 4.65 տոկոս, Հայաստան՝ 1.13 տոկոս: Ըստ նախնական հաշվարկների, 2015 թվականին Հայաստանը կստանա մոտ 150 մլն դոլար: Սա ավելի շատ է, քան, օրինակ, անցած տարի ՀՀ սահմանին գանձված մաքսատուրքի ընդհանուր գումարը՝ 105 մլն դոլար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: