«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Համաձայն իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների` Հովիկ Աբրահամյանը, դեռևս վարչապետ նշանակվելուց առաջ, խոստումներ էր տալիս, որ ամեն ինչ կանի` իր խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները զսպելու համար և հետ կպահի նրան իշխանական ձգտումներից: Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը կարծես թե դատապարտվում է ձախողման. Գագիկ Ծառուկյանը որոշել է գնալ մինչև վերջ:
Նրա` Սերժ Սարգսյանին գահընկեց անելու ցանկությունը գնալով ավելի տեսանելի է դառնում:
Եվ պետք է արձանագրել, որ այսօրվա հայաստանյան իրավիճակում ամենադժվար կացությունը ստեղծված է հենց Հովիկ Աբրահամյանի համար: Որտե՞ղ պետք է լինի նա: Այս իրավիճակում վարչապետ Հովիկ Աբրահամյանին թերևս երկու քայլ է մնում անել` կամ ինքնամաքրվել ու հրաժարական տալով` անցնել խնամու` Գագիկ Ծառուկյանի կողմը` օգնելով հեղաշրջման իրագործմանը, կամ դեմ գնալ վերջինիս և պահպանել երազած աթոռը` մնալով Սերժ Սարգսյանի կողքին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: