Չնայած կառավարությունը ցույց է տալիս, որ անտարբեր է Եռյակի կատարած աշխատանքներին ու հանրահավաքներին, այնուամենայնիվ զգացվում է, որ մտահոգ է և վարչական ռեսուրսներով փորձում է կանխել բոլոր հանրահավաքները: Այս մասին հայտնել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ ճեպազրույցների ժամին:

Ըստ Ռուբեն Հակոբյանի տված տեղեկատվության հայտնի դարձավ, որ օրակարգում երկու հարց ունեն՝ 12 կետերի հետ կապված գնահատականը կտվի հանրահավաքի օրը, ինչը պատրաստ է, ինչպես նաև Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հարցը: Սակայն որևէ պատասխան չտվեց իշխանափոխության վերաբերվող հարցերին: 

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հավատացրեց, որ ինքը նախապես գլխի չի ընկել, որ քառյակը երկար կյանք չի ունենա, չնայած իր թերահավատ հայտարարություններին:

«Ես ասել եմ հրաշալի քառյակից հրաշալի բառը մոռացեք, բայց դա չի նշանակում, որ նկատի ունեի, որ քառյակը պառակտվելու է: Երբ ես ասում էի հրաշալի քառյակ չէ, նկատի ունեի, որ դրանով փորձում են պիտակավորել, հրաշալի ասելով՝ վարկաբեկել»,- պատասխանել է Ա. Վարդանյանը «Հրաշալի քառյակի» պառակտման պատճառը հարցին: