Հոկտեմբերի 3-ին` ժամը 10:40-ի դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: