«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է մենք տեղեկություն ենք ստացել, որ Սևանի քաղաքապետի` Ուդոյի տղան խոշոր՝ մոտ 300.000 դոլար է «կրվել» կազինոյում ու քաղաքապետ հայրիկին դժվար կացության մեջ դրել:

Քաղաքապետի վիճակը, ասացին, այնքան է բարդացել, որ վաճառքի է հանել սեփական տաքսի ծառայությունը:

Սևանում այս լուրից հատկապես են վրդովվել, քանի որ քաղաքապետը մշտապես պարտադրում է բոլորին, որ ներդրումներ անեն «Սևան հիմնադրամ»-ին, որի նպատակն է փոքր-ինչ թեթևացնել համայնքային խնդիրները: Իսկ քաղաքապետն ու քաղաքապետարանն անգործության են մատնվել։ Ուդոյի տղայի մասին լուրը փորձում էինք ճշտել, սակայն քաղաքապետը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Երեկ էլ կցկտուր մեկնաբանություններից հետո Ղուկասյանը հրաժարվեց զրուցել մեզ հետ։ «Է, լավ էլի, ամոթ է, նման բան չկա»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: